2011 թվ-ից բարեկարգվում են Արմավիրի մարզի հանրակրթական դպրոցների տանիքներն ու պատուհանները: Վերանորոգման փուլում են գտնվում Մեծամորի երեք և Էջմիածին քաղաքի երկու բազմաբնակարան շենքի տանիքները: Նույն գործընթացը նախատեսվում է կատարել նաև Բաղրամյանի տարածաշրջանում: Բարեկարգման աշխատանքներն իրականացվում է ՀՀ Կառավարության կողմից Հրատապ խնդիրների լուծման ծրագրի երրորդ փուլով՝ Արմավիրի մարզին հատկացված 1 մլրդ 330 մլն դրամով:
Ինչպես տեղեկացանք Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանից, Արմավիրի մարզի հրատապ խնդիրների լուծման ծրագրի առաջին և երկրորդ փուլերն ավարտվել են, իսկ երրորդ փուլը նախատեսվում է ավարտել այս տարվա հոկտեմբեր ամսին: Ծրագրի շրջանակներում ամբողջությամբ կվերանորոգվի Մյասնիկյան համայնքի մանկապարտեզը, վերակառուցողական աշխատանքներ կիրականացվեն մարզի Փարաքար, Մրգաստան, Վարդանաշեն, Տանձուտ համայնքների հանրակրթական դպրոցներում և մանկապարտեզներում:
Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը շրջայցեր է կատարում, անձամբ ծանոթանում շինարարական ընթացիկ աշխատանքներին: Մարզպետը վստահեցնում է, որ առաջիկայում կյանքի կկոչվի նաև §Հրատապ խնդիրների լուծման¦ ծրագրի չորրորդ փուլը: Ըստ մարզպետի, ծրագրով հատկացված ֆինանսական միջոցների զգալի մասը ուղղված է դպրոցաշինությանը: