Անվանական ծառեր կամ յուրաքանչյուր դասարան կունենա իր ծառն ու դպրոցում սովորելու տարիներին կհետևի, կխնամի և կաճեցնի իր դասարանին պատկանող ծառը: Սա օրերս Արմավիր քաղաքի թիվ 10 հիմնական դպրոցում իրականացվող ծառատունկի հիմնական գաղափարն էր: Յուրաքանչյուր դասարան իր դասղեկի հետ միասին դպրոցի բակում տնկեց մեկական ծառ այն խնամելու պայմանով: Տնկվեց 14 տեսակից ավելի պտղատու ծառեր: Ծառատունկի գաղափարը դպրոցի ուսուցչական կոլեկտիվինն էր, նախաձեռնությունը՝ դպրոցի ծնողական խորհրդինը: