Արմավիրցի 27-ամյա Սևակ Շուշանյանը օգոստոսի 27-ին գերազանցեց սեփական ռեկորդը՝ ոտքի թաթով գնդակ խաղալով: Այս անգամ Շուշանյանը, ոտնաթաթով գնդակը խաղացնելով, անցավ 5կմ 10 մ ճանապարհ: Մեկնարկը տրվեց Արմավիրի կենտրոնական հրապարակից և ավարտվեց Արմավիր-Երևան հանրապետական նշանակության ճանապարհի 5 կմ-ի հատվածում: Սևակ Շուշանյանի առաջին ռեկորդը, որը գրանցվել է Դյուցազնագրքում, 2012 թվ-ին էր: Այդ անգամ Շուշանյանն անցել էր 4 կմ 400 մ ճանապարհ: