Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ռուս սահմանապահների տեղակայման վերաբերյալ ընթանում են  առարկայական քննարկումներ

Սերգեյ Կոպիրկինը շեշտել է, որ պետք է այնպես անել, որ տեղի բնակիչները հարմարավետ զգան իրենց համար նոր ու անսովոր պայմաններում: Նրա խոսքով սահմանի երկայնքով, նաև  Գեղարքունիքում, սահմանապահների տեղակայման վերաբերյալ քննարկվում է ռուսական ներկայության ընդլանման հարցը:   Այդ հարցի շուրջ ընթանում են առարկայական քննարկումներ և խորհրդակցություններ՝  գործնական առումով: Կարծում եմ, որ ամեն ինչ որոշվելու է Հայաստանի անվտանգության շահերից ելնելով, սահմանին կայունության ապահովման և եռակողմ պայմանավորվածությունների կատարման տեսակետից:

Ռուսաստանի դեսպանն այսօր մասնակցել է Արմավիրի մարզում ռուսական երրորդ կենտրոնի բացմանը:

Կենտրոնում մարզի բնակիչները կարող են մասնակցել ռուսերենի անվճար դասընթացների, ծանոթանալ Ռուսաստանի պատմությանը և մշակույթին:

Կենտրոնը հագեցած է ժամանակակաից տեխնիկայով, որը հնարավորություն կտա կազմակերպել ինտերակտիվ դասեր և քննարկումներ: կենտրոնը գործում է քաղաքի մշակույթի տան երկրորդ հարկում: