ՀՀ Գյուղատնտեսության նախարարության «Գյուղատնտեսական նվաճումների համար» ոսկե մեդալի է արժանացել Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը: Արմավիրում գյուղատնտեսական տարին ամփոփվել է մի շարք ձեռքբերումներով՝ նվազել է խոզերի, ավելացել մյուս անասնատեսակների գլխաքանակը: Այս տարի ավելացել են գյուղմթերքների արտադրության ծավալները, նվազել մթերված գյուղմթերքի դիմաց պարտքերը: Ջրամատակարարման առումով, չորային եղանակների պայմաններում անգամ, մարզն այս տարի հաղթահարել է ճգնաժամը: Սրանք բոլոր այն կարևորագույն հարցերն էին, որոնք հնչեցին ու քննարկվեցին Արմավիրի մարզի տարեվերջյան մարզխորհրդի նիստում: