16 ընտրատարածքում քվեարկությունը շուտով կավարտվի և ընտրատեղամասերում կսկսվի քվեաթերթիկների հաշվարկը: Արմավիրցիները օրվա առաջին հատվածում պասիվություն ցուցաբերեցին, ժամը 17.00 –ից դեպի տեղամասր հոսքը շատացավ, ասում է 16 ԸԸՀ նախագահ Գոռ Հովհաննիսյանը:
Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը 25 ընտրատեղամասերից ոչ մի գրավոր բողոք չի ստացել: Գոռ Հովհանիսյանն ասում է եղել են որոշակի ժգոհություններ բանավոր կերպով, վստահված անձիք կամ հանձնաժողովի անդամները դրանց վերաբերյալ արձանագրություններ կազմել չեն ցանկացել: Հովհաննիսյանը դրանք համարում է շփոթմունք, որի մեջ հայտնվել էին մայր ու աղջիկ: Խնդիր նրանում էր, որ մայր ու աղջիկ պատահաբար խառնել են անձնագրերը աղջկանը եղելա մոր մոտ, մորը աղջկա մոտ, ասաց Գոռ Հովհաննիսյանը և հավելեց, որ տեղամասային հաձնաժոովի և վստահված անձանց որոշմամբ խնդիրը տեղում հարթվել է:
Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը հերքում է նաև կեսօրին տարածված ուղորդումների հետ կապված լուրերը, վստահեցնում է այդ մասին հանձնաժողովը բողոք չի արձանագրել:
Ի տարբերություն Արմավիր քաղաքի , առավել ակտիվ մասնակցություն է գրանցվել գյուղական համայնքներում: Օրինակ Խանջյանում , որտեղ համայնքի ղեկավար էին ընտրում , ժամը 17 –ի դրությամբ քվեարկությանը մասնակցել էր ընտրողների 61 տոկոսը: Մասնակցության բարձր ցուցանիշ էր գրանցել նաև Դալարիկ համայնքը: