Մայիսի 9-ի միջոցառումն Արմավիրում մեկնարկեց Արցախյան պատերազմում զոհված և անհայտ կորած զինվորի հուշարձանի մոտ։ Այստեղ մարզային և քաղաքային իշխանությունները, մարզի հասարակությունը ծաղիկներ ու ծաղկեպսակներ դրեցին հուշակոթողին, որից հետո շարժվեցին Արմավիրի քաղաքային զբոսայգի։ Զբոսայգում գտնվող Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշակոթողին նույնպես ծաղիկներ և ծաղկեպսակներ խոնահրվեցին։ Արմավիրի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Սիոն արքեպիսկոպոս Ադամյանը հիշատակի կարգ մատուցեց։ Միջոցառման ողջ ընթացքում մասնակցում էին ՌԴ Արմավիրի սահմանապահ զորամասի հրամանատարական կազմը, սպաներն ու զինվորները։