Դեկտեմբերի 22-ին, ժամը 16-ի սահմաններում Ոստիակնության Արմավիրի բաժին և շտապ օգնություն ահազանգ է ստացվել, որ քաղաքի Շահումյան փողոցի շուկային հարող տարածքում հայտնաբերվել է տղամարդու դի: Դեպքի վայր են մեկնել ոստիկանության և շտապ օգնության աշխատակիցները: Տեղում պարզվել է մահացածի ինքնությունը՝ Արմավիր քաղաքի բնակիչ 1936թ ծնված Կառելն Սեդրակի Քալաշյան: Ականատեսները պատմում են, որ տղամարդը անցնելիս է եղել և վայր է ընկել: Կատարվում է նախաքննություն: