Յուրաքանչյուր կազմակերպության կամ անհատի համար շատ կարևոր է ժամանակին ստանալ իրեն հասցեագրված նամակները, և հատկապես այն նամակները, որոնք ժամանակային առումով խիստ կարևոր են: «ԱԼՏ» հեռուստաընկերությունը բացառություն չէր և սպասում էր իր նամակներին:
Հեռուստաընկերությունը կանխատեսելով, որ ինչ-որ բան այնպես չէ, ստիպված անձամբ ներկայացավ Հայփոստի Արմավիրի բաժանմունք, որտեղ պատասխանեցին, որ իրոք հեռուստաընկերությանը հասցեագրված 5 նամակ կա իրենց մոտ, սակայն առաքիչի հիվանդ լինելու պատճառով հնարավորություն չունեն առաքել: