Արարատի Օրհուս բնապահպանական-տեղեկատվական կենտրոնը եւ Արարատ քաղաքի 3-րդ հիմնական դպրոցը կհամագործակցեն, որի շրջանակներում այսօր, կրթօջախի տնօրինության նախաձեռնությամբ, կենտրոնի համակարգող Գալուստ Նանյանը հանդիպել է տնօրինության հետ: Հանդիպմանը մասնակցել է նաեւ Արարատ քաղաքում գործող «Կանաչ մոլորակ» ՀԿ-ի նախագահը:
Հանդիպման ընթացում պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում սկսել բնապահպանական դասընթացների շարք, որին կմասնակցեն բարձր դասարանի աշակերտները:
Օրհուս կենտրոնի համակարգողը հանդես է եկել առաջակությամբ, որն ավելի կակտիվացվի դպրոցում էկոդաստիարակությունը, իսկ համագործակցության ընթացքում աշակերտներից կձեւավորվի բնապահպանական խումբ, որն ինքնին կդառնա նաեւ Արարատի Օրհուս կենտրոնի կամավորական խումբը:
Դպրոցի տնօրեն Գոհար Հովհաննիսյանը հայտնել է, որ առաջիկայում կգործարկվի կրթօջախի պաշտոնական կայքը, իսկ Օրհուս կենտրոնի համակարգողը հանձն է առել նաեւ սովորեցնել վերը նշված խմբում ընդգրկված աշակերտներին, թե ինչպես լուր գրել կայքի համար, ինչպես ճիշտ լուսանկարել, այսինքն` դառնալ դպրոցի պաշտոնական կայքի պատանի լրագրողներ:
Գ. Նանյանը նաեւ հայտնել է, որ առանձին դասընթաց կանցկացվի Օրհուսի կոնվենցիայի հիմնադրույթների մասին: Դրան կմասնակցեն նաև կոնվենցիայի` ավելի գիտակ մասնագետներ:
Նախատեսվում է, որ հաջորդ տարի Արարատի Օրհուս կնտրոնը կրթօջախի հետ համատեղ կիրականացնի մի շարք բնապահպանական միջոցառումներ, այդ թվում` բնապահպանական տեսակամուրջ դպրոցի պատանի բնասերների եւ արտերկրում գործող դպրոցներից մեկի նմանատիպ խմբի հետ, ինչպես նաեւ` ծառատունկ, լուսանկարչական ցուցահանդես եւ այլն: