2013թ. հունվարի 1-ի դրությամբ Արմավիրի զբաղվածության կենտրոնում աշխատանք փնտրողների թիվը կազմում է 1074, իսկ գործազուրկներինը՝ 911 քաղաքացի: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում աշխատանք փնտրողների թիվը կազմել է 1097 և գործազուրկների թիվը 1009 քաղաքացի: Կրթական ցենզը վերլուծելիս զբաղվածության կենտրոնի մասնագետները հանգել են այն եզրակացության, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է միջին մասնագիտական կրթություն ունեցողների թիվը՝ 5,63 տոկոսով: Գործազուրկների մոտ 70 տոկոսը կանայք են: