ԲԱԶԵ համահայկական երիտասարդական հավաք 2012-ին Արմավիրի մարզի երիտասարդները կրկին անգամ ունեցան իրենց ակտիվ մասնակցությունը և վերադարձան հաղթանակներով, նվաճելով 1, 2 և 3-րդ տեղերը: Բազեի հաջողությունները գնահատում են նաև մարզային իշխանությունները: Օգոստոսի 24-ին ԲԱԶԵ համահայկական երիտասարդական հավաքի մասնակիցներին ընդունեց Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը: Մարզպետը շնորհավորեց Բազեի մասնակից երիտասարդներին ակտիվ մասնակցության և հաղթանակների համար: Բազեում տարած հաղթանակները պատիվ է Արմավիրի մարզի համար, իսկ մասնակցությունը՝ կարևոր,- ասաց մարզպետը: Հանդիպման ավարտին Բազեի մասնակից երիտասարդներն իրենց շնորհակալությունը հայտեցին մարզպետ Աշոտ Ղահրամանյանին ցուցաբերած աջակցության համար: