Մայիսի 8-ին քաղաքապետ Դավիթ Խուդաթյանը, մարզպետ Համբարձում Մաթևոսյանի, մի խումբ պաշտոնյաների, ավագանու անդամների, համայնքապետարանի աշխատակիցների և արմավիրցիների հետ Արմավիրի Քաղաքային զբոսայգում ներկա է գտնվել 44-օրյա պատերազմում զոհված հայորդիների հիշատակը հավերժացնող խաչքարի բացման հանդիսավոր արարողությունը։ Խաչքարի օծման արարողակարգը անցկացրեց Արմավիրի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Սիոն արքեպիսկոպոս Ադամյանը։

Խաչքարի հեղինակը անվանի քանդակագործ Ռուբեն Նալբանդյանն է՝ Անուշավան Մկրտչյանի հովանավորությամբ։

Խաչքարի օծումն ամփոփվեց Արմավիրի լարային քառյակի ելույթով։

Արմավիրի քաղաքապետարան