Արմավիր քաղաքի քաղաքապետի ընտրությունները դեռ շարունակվում են: Ժամը 17:00-ի դրությամբ իրենց քաղաքացիական պարտքն են կատարել 28690 ընտրողներից 7583-ը, որը կազմում է 26,42 տոկոս: 16 ընտրատարացքային հանձնաժողովի նախագահ՝ Գոռ Հովհանիսյանի տեղեկացմամբ քվեարկությունը անցնում է առանց միջադեպերի, հանձնաժողովը գրավոր բողոք չի ստացել: Գոռ Հովհաննիսյանը հուսով է, քվեարկության վերջին ժամերին մասնակցության տոկոսը էապես կարող է բարձրանալ:
Նշենք, որ Արմավիրի քաղաքապետի պաշտոնին հավակնում է 4 թեկնածու՝ Ժիրայր Աբրահամյանը, Դավիթ Խուդաթյանը, Օհան Հովհաննիսյանը և Սևակ Մինասյանը: