Նոյեմբերի 29-ին Արմավիրի մարզի Մեծամոր և Բաղրամյան համայնքներում տեղի կունենան ՏԻՄ համամասնական ընտրություններ։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ ՏԻՄ համամասնական ընտրություններում Մեծամոր համայնքում առաջադրվել է երկու քաղաքական ուժ՝ «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցությունը՝ 18 գրանցված թեկնածուների ցուցակով և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 62 գրանցված թեկնածուների ցուցակով։
Երկու քաղաքական ուժ է առաջադրվել նաև Բաղրամյան համայնքում կայանալիք ՏԻՄ համամասնական ընտրություններում՝ «Գործարար» կուսակցությունը՝ 27 թեկնածուների ցուցակով և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 31 թեկնածուների ցուցակով։