Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հանրային ներդրումային կոմիտեի 8–րդ նիստը։

Օրակարգի շրջանակում ներկայացվել են «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի «Աջափնյակ» կայարանի կառուցում», «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի արդիականացում», «Էլեկտրականքաղաքային լուծումներ և շարժունակության խթանում», «Սևանա լճի ավազանի կեղտաջրերի կառավարում» հանրային ներդրումային ծրագրերի նախագծերը:

Քննարկվել են նաև Կապսի ջրամբարի և ոռոգման ինքնահոս համակարգիկառուցման ծրագրի հետագա ընթացքի և հանրային ներդրումային որոշ ծրագրերի մասով բացառության կիրառման հարցերը:

ՀՀ կառավարություն