Կառավարության այսօրվա՝ սեպտեմբերի 4-ի նիստում Արմավիրի մարզպետ նշանակելու մասին որոշում կայացրեց։
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով և «Տարածքային կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. Վահրամ Խաչատրյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետ»։
Նշենք, որ Վահրամ Խաչատրյանը 2021 թ-ից զբաղեցնում էր Մեծամորի համայնքապետի պաշտոնը։