Պռոշյանի գործարանի Արմավիրի մասնաճյուղում սկսվել է տեխնիկական խաղողի մթերման գործընթացը։ Գործարանի դիմաց մի քանի տասնյակ խաղողով բեռնված մեքենաներ սպասում են մթերման իրենց հերթին։ Խաղողագործներն ասում են, որ մի քանի օր շարունակվող հերթի պատճառն այն է, որ որոշ գյուղացիներ շտապել են բերքահավաք կատարել և չեն սպասել մթերման իրենց համար հերթագրված օրվան։
Հերթի մեջ սպասող գյուղացիների բերքն արդեն սկսել էր հյութաքամվել, ասֆալտին խաղողի հյութն էր, բեռնատարներից ամենուրեք տարաներ էին կախված խաղողի հյութը կուտակելու համար։ Խաղողագործներն անհանգիստ էին, խաղողը որակազրկվում էր, հյութազրկվում։
Պռոշյանի կոնյակի գործարանի Արմավիրի մասնաճյուղում խնդիրը կարգավորելու համար գյուղացիներին վստահեցրեցին, որ մթերման գործընթացը կշարունակեն մինչև կեսգիշեր՝ կուտակված հերթը թեթևացնելու համար։