Վերջին 10-ը տարիներին ոռոգման համակարգի առողջացման բազմաթիվ ծրագրեր են իրականացվում , սակայն որքան ավելանում են համակարգի վերականգնման ուղղված ֆինանսական ներդրումները, զուգահեռաբար ավելանում են ոռոգման ջրի խնդիրները, սկսած մատակարարումից, ջրի սակավությունից, վերջացրած ոռոգման ջրի կորուստների թվից: Գրեթե ամեն տարի ոռոգման սեզոնի ամենապիկ ժամանակահատվածում ՝ հուլիս –օգոստոս ամիսներին սպառողները հայտնվում են ճգնաժամային իրավիճակում , սպառվում են ջրային պաշարները, իսկ սեզոնի ավարտին առաջանում է վարձավճարների հավաքագրման վիճահարույց հարցը: Մատակարարը պահանջում է մատակարարած ջրի դիմաց պարտքերը, սպառողը պնդում է, որ հենց մատակարարի մեղքով կործցրել է սպասվող բերքն ու դարձել անվճարունակ:
ALTTV.am-ի եթերում Շենիկ ՋՕԸ գործադիր տնօրենի և համայնքների դերակատարների հետ քննարկում ենք ոռոգման համակարգի խնդիրները:
📍Քննարկումը կազմակերպվել է #ԱԼՏ հեռուստաընկերության կողմից իրականացվող «Ոռոգման համակարգի առողջացման աշխատանքների հսկողություն և հանրայնացում» #Ինֆորմացիայի_ազատության_կենտրոնի ենթադրամաշնորհային ծրագրի շրջանակում։
#InformedArmenia #ԻրազեկՀայաստան #FOICA #ԻԱԿ #EU #EU4Armenia #EJC Angela Stepanyan Այս տեսանյութը պատրաստվել է Եվրոպական միության աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «ԱԼՏ» հեռուստաընկերությունը, և պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպական միության տեսակետները: