Թիվ 16 ընտրարածքում ՏԻմ համամասնական ընտրությունները ընթանում են բնականոն հունով։ Խախտումներ, բողոք դիմումներ տեղամասային ընտրական հանձնաժողովներում չեն արձանագրվել։ Ժամը 14:00-ի դրությամբ Արմավիր համայնքում քվեարկությանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող 37961 քաղաքացիներից՝ 6647-ը, կամ ընտրողների 17.51%-ը։

Հացիկ գյուղում՝ 16/21 ընտրատեղամասում ժամը 15։00 դրությամբ՝ 1479 քաղաքացիներից քվեարկել է 236-ը։ Տեղամասային հանձնաժողովի նախագահ՝ Անդրանիկ Շաքրիկյանի խոսքով քաղաքացիները պասիվ մասնակցություն են ցուցաբերում, այն դեպքում, երբ գյուղատնտեսական սեզոնը  ավարտվել է և գյուղացիներն անհամեմատ ավելի քիչ զբաղված են այգիներում։

 16/23 ընտրատեղամասում 1406 ընտրողներից քվեարկությանը մասնակցել էր  279-ը։ Տեղամասային հանձնաժողովի նախագահ՝ Թեհմինե Ղազարյանը մասնակցության մեծ ակտիվություն չի նկատում, թերևս պասիվ էլ չի գնահատում, ասում է ընտրողների հիմնական հոսքը օրվա վերջում է գրանցվում, երբ համամետաբար ավելի քիչ զբաղված են լինում գյուղացիները։