Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղը եկեղեցի չի ունեցել, բայց գյուղացիների եկեղեցի ունենալու ցանկությունը մեծ է եղել: Գյուղպետարանի բյուջեն եկեղեցի կառուցելու հնարավորությունը չի տվել: Ջանֆիդայի գյուղապետի խոսքով, եթե համայնքի բյուջեի հնարավորությունները թույլ տաին, անպայման կմտածեին եկեղեցի կառուցելու մասին, միևնույն ժամանակ գյուղի մշակույթի տունը կվերանորոգեին ու համայնքի համար շատ կարևոր ու անհրաժեշտ խնդիրներ կլուծեին: Բայց բյուջեն սուղ է ու նման ծախսերի մասին մտածելն ավելորդ:
Մինչև գյուղի հասարակությունը կսպասեր համայնքի բյուջեյի կարողությունների բարելավմանը ծնունդով Ջանֆիդացի Արթուր Կարապետյանը իրականացրեց հարազատ ծննդավայրում եկեղեցի կառուցելու իր վաղեմի երազանքը: Նախաձեռնությունը հավանության արժանացավ ինչպես համագյուղացիների այնպես էլ իշխանությունների կողմից և մայիսի 11-ին տեղի ունեցավ եկեղեցու 12 հիմնաքարերի օծնան արարողությունը:
Արթուր Կարապետյանն ապրում է ՌԴ Դոնի-Ռոստով քաղաքում: Պատմում է, որ այնտեղ ել տարիներ առաջ խաչքարեր է տեղադրել, որոնք ՆՍՕՏՏ Գարեգին 2-րդ ն է օծել: Եկեղեցին, որը Ջանֆիդայում կառուցվում է, Սուրբ Կարապետի անվամբ կկոչվի: Արթուր Կարապետյանը հուսով է, որ շինարարական աշխատանքները արագ ու որակով կկատարվի, իսկ տարեվերջին եկեղեցին իր դռները կբացի հավատացյալ հասարակության առջև: Մինչև եկեղեցու շինարարության ավարտը Կարապետյանը հաճախ կայցելի համայնք կհետևի շինարարական աշխատանքների ընթացքին, միևնույն ժամանակ նոր ծրագրեր կմշակի ծննդավայրում իրականացնելու համար: