Մայիսի 18-ին առավոտյան ժամը 7:10-ի սահմաններում հրդեհ է բռնկվել Արմավիր քաղաքի Գայի փողոց,  18 հասցեում: Այրվել է 88 ամյա Իսարայել  Հովսեփյանի բնակարանն ամբողջությամբ: Հրդեհի մասին ահազանգը Արմավիրի հրշեջ փրկարարների ջոկատը ստացել է 07:12 -ին: Դեպքի վայր է մեկնել մեկ, այնուհետև օգնության գնացել 2-րդ մարտական հաշվարկը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 7:40-ին, մարվել 9.28-ին: Հրդեհի հետևանքով մահացել է Գայի փողոց 18 տան բնակիչ  88 տարեկան  Իսրայել Հովսեփյանը:  Իսրայել Հովսեփյանը տանը մենակ է բնակվել: Ինչպես տեղեկանում ենք ԱԻՆ Արմավիրի մարզային փրկարարական վարչության պետ Արմեն Ամիրջանյանից, հրդեհի բռնկաման հավանական տարբերակը կարող էր ծխախոտի կրակ լինել, քանի որ օջախը Հովսեփյանի անկողնու մոտ է եղել: Ի դեպ Իսրայել Հովսեփյանը անկողնային,  ոտքը կոտրված վիճակում է եղել:

Ըստ Արմավիրի մարզային փրկարարական վարչության պետի,  Իսրայել Հովսեփյանի հարազատներն արդեն տեղեկացվել են դեպքի մասին, իսկ հրդեհի ստույգ պատճառները հայտնաբերելու ողղությամբ Արմավիրի մարզային փրկարարական վարչության հակահրդեհային  տեսչությունը կատարում է ուսումնասիրություն: