«Աշխարհի ծովերի, օվկիանոսների և գետերի ջրային ռեսուրսների կեսին տիրապետող երկիր մենք ձուկ ենք արտահանում։ Սա ի՞նչ է նշանակում։ Պետք է սրա կշիռը հասկանանք, մենք ինչքա՞ն ջուր ենք վատնում, ինչքա՞ն ձուկ ենք արտահանում։ Մենք պետք է այս թեմաների մասին խոսենք»։ Այսօր կառավարության նիստի ընթացքում ասաց վարչապետ Նիկոլ փաշինյանը։

ՀՀ կառավարության այսօրվա նիստի ընթացքում քննարկվեց Արմավիրի և Արարատի մարզերում ձկնաբուծական պետական աջակցության միջոցառումը հաստատելու մասին հարցը, որի ընթացքում ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ներկայացրեց, որ նախագծով նախատեսվում է աջակցություն տրամադրել Արարատի և Արմավիրի մարզերում գտնվող արդյունագործական ձկնաբուծական 135 տնտեսությունների, որոնք զբաղվում են Իշխանի և Թառափի բուծմամբ, ինչպես նաև բեղմնավորված ձկնկիթի և խավիարի արտադրությամբ, ովքեր հանդիսանում են ԱԱՀ (ավելացված արժեքի հարկ) վճարող։
«Աջակցությունը տրամադրվելու է միանվագ փոխհատուցման ձևով, հետևյալ բանաձևով՝ 2016թ-ի առաջին կիսամյակի ընթացքում ձեռք բերված ձկան կերի մեկ ամսվա միջին արժեքի 20 %-ի չափով։ Մեկ կիլոգրամը հաշվարկվել է 900 դրամ արժեքով։ Այս ծրագրի անհրաժեշտությունը պայմանավորված է ձկան և ձկնամթերքի արտահանման սահմանափակումների արդյունքում որոշակի դժվարություններով, որոնք ունեն ձկնարդյունաբերողները։ Որպեսզի դրանք մեղմենք և որպեսզի նրանք կարողանան ինչոր կերպ ինքնարժեքը իջեցնելով ներքին շուկայում սպառում ավելացնել, միևնույն ժամանակ արտաքին շուկաներում կրկին ինքնարժեքի իջեցմամբ կարողանան նոր շուկաներ փնտրել»,- ասաց Պապոյանը և ավելացրեց, որ ծրագրի շրջանակներում կարևոր է, որ ձեռք բերված լինի սերտիֆիկացված կեր, համապատասխանի և՛ ԵԱՏՄ, և՛ ԵՄ ստանդարտներին։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդգծեց- «Շատ կարևոր է, որ մենք տնտեսության տարբեր ոլորտների աջակցում ենք, բայց ես կարծում եմ, որ այս ողջ պրոցեսը առիթ է, որպեսզի մենք ոլորտների հետ կապված բովանդակային հարցերի նույնպես անդրադառնանք։ Ես ուզում եմ հետևյալի վրա ուշադրությունը հրավիրել, որ երկար ժամանակ մենք մեր տնտեսությանը անընդհատ ուղերձնենք տալիս, որ տնտեսական կապերը պետք է դիվերսիֆիկացնել։ Դիվերսիֆիկացիա տեղի չի ունեցել հիմնականում, չնայած նրան, որ կառավարությունը մեծ գործիքակազմ է տրամադրել։ Դա նաև տեղի չի ունեցել, որովհետև գնալ դիվերսիֆիկացիայի ճանապարհով, նշանակում է գնալ արդյունավետությունը, արտադրողականությունը, ստանդարտները բարձրացնելու ճանապարհով։ Նույն ձկնաբուծական ոլորտի հետ կապված ասեմ՝ խնդրել էի ՊԵԿ-ին տրամադրել տեղեկություն, հետաքրքիր էր ոլորտը ինչքա՞ն հարկ է գեներեցանում։ Պարզեցի, որ տարեկան հարկերը ձկնարդյունաբերության 2,5-3 միլիարդ դրամի շրջանակում է։ Իսկ եթե հետհայաց նայենք, թե այս ընթացքում ի՞նչ է տեղի ունեցել անգին մի ռեսուրսի՝ արտեզյան ջրավազանի հետ և կշեռքի մի նժարին դնենք սա, մյուսին՝ նա, սարսափելի պատկեր կստանանք, թե ինչպես ենք մենք մեզ հյուծում, ինչպես ենք մենք մեզ սպառում։ Ես ուզում եմ հիշեցնել, որ նախորդ տարի կամ երկու տարի առաջ մենք ջրի օգտագործման համար փակ ցիկլի որոշում կայացրեցինք և մեր ձկնարտադրողները ցույցեր արեցին, կառավարությունն իհարկե չտրվեց դրան, մնացինք մեր որոշմանը, և ի՞նչ տեղի ունեցավ հետո։ Ձկնարտադրողները դիմեցին դատարան և դատարանը չեղարկեց այդ որոշումը»։

Շատ լավ է, որ աջակցում ենք, բայց ես հարցեր ունեմ, ի՞նչու է հարկային պարտավորությունները տարեկան 2,5-3 միլիարդ դրամ։ Տնտեսության այս ի՞նչ հսկայական ճյուղ է, որ ամբողջ կառավարությունը, ԱԺ-ը, մամուլը, բոլորը քննարկում են, բայց իր հարկային արժեքը տարեկան 2,5 մլդ դրամ է։ Այս հարցերին պետք է առերսվենք, որովհետև այստեղ ահավոր մեծ ստվեր կա և մենք այս ստվերի հետևից պետք է գնանք» – ասաց վարչապետը։
Հիշեցնենք, որ արտեզյան ավազանի ջրային պաշարների ոչ բալանսավորված օգտագործման մասին «ԱԼՏ» հեռուստաընկերությունը տարիներ շարունակ բարձրաձայնում է և այս թեմայով www.alttv.am կայքում հրապարակվել են բազմաթիվ հետաքննական և վերլուծական նյութեր, որոնցից մեկին՝ «Արտեզյան ավազանը անհետանում է» խորագրով հոդվածին կարող եք ծանոթանալ այստեղ։