Արմավիրի Արվեստի դպրոցում ուսումնական տարին ավարտվեց և ամփոփվեց մեկ տարվա գործունեությունը հաշվետու ցուցահանդես-համերգի միջոցով: Ցուցադրության էին դրվել գեղարվեստի բաժնի աշխատանքները, իսկ զուգահեռաբար տեղի էր ունենում դպրոցի երաժշտական բաժնի համերգային ծրագիրը: Արվեստի դպրոցի տնօրեն Շահեն Օրդուբեկյանը գոհ էր սաների առաջադիմությունից և դպրոցի մեկ տարվա աշխատանքի արդյունքներից:
Մասնակցելով Գյումրիում կայացած երգի միջազգային փառառոնին, Արմավիրի արվեստի դպրոցի սաները արժանացել էին 1-ին պատվավոր մրցանակի, իսկ երգչախմբի սաները պատվավոր մրցանակներ էին բերել «Երգող Հայաստան» փառատոնից: Ձեռք բերված հաղթանակներն առավել պարտավորեցնող աշխատանքի են մղում Արվեստի դպրոցի մանկավարժներին,- վստահեցնում է դպրոցի տնօրեն Շահեն Օրդուբեկյանը: