Արմավիրի մարզի Շենավան գյուղում հիմնականում մշակում են տեխնիկական՝ Ռկատիթելի, Կանգուն և Մեղրաբույր տեսակների խաղող։ Շենավանում կա մոտ 185 հեկտար խաղողի այգի, տարեկան միջին բերքատվությունը ապահովում է 3500-5000 տոննա։ Շենավանցի Կարեն Պողոսյանը ունի 1․6 հա տեխնիկական տեսակի խաղող, 1․1 հա ռկատիթելի տեսակի և 5000 քմ մեղրաբույր տեսակի, որը նոր է հիմնել։ Կարենն ասում է՝ խաղողագործությամբ զբաղվելը կոչում է, դրանից հրաժարվելը՝ անհնար, բայց վերջին տարիներին մթերման գործընթացը բարդ է կազմակերպվում, իսկ սահմանված սակագինը, մեղմ ասած, հիասթափեցնող է։ Այգեգործ Կարեն Պողոսյանի հետ ամբողջական հարցազրույցը՝ ստորև։