Արմավիր-Երևան մայրուղու հարևանությամբ «Ծիածան» կոչվող մեծածախ շուկան է։Շուկան եռուն շրջանում է, միրգ-բանջարեղենի ամենամեծ տեսականին այստեղ է։
Լոլիկի մեծածախ գինը 1 կգ-ի համար 130 դրամ է, վարունգը՝ 120, սոխը՝ 150, սխտորը՝ 1000-2000, կարտոֆիլը՝ 150-200, ծաղկակաղամբը և բրոկոլին՝ 500, քաղցր պղպեղը՝ 200-250, կարմիր պղպեղը 450-500, կծու պղպեղը՝ 300-350, սմբուկը՝ 70-120, դեղձը՝ 150-250, խնձորը՝ 300-500, տանձը՝ 500-1200, մոշը՝ 1000, ազնվամորին՝ 1200-1500, ձմերուկը՝ 150, սեխը՝ 100-150, խաղողը՝ 200-600 դրամ։
Ըստ գյուղացիների, միրգ-բանջերեղենի սակագներում փոփոխություններ կան։ Վերջին 10 օրերին միրգ-բանջարեղենի որոշ տեսակներ թանկացել են, որոշները՝ նվազել, օրինակ՝ դեղձի գինը մոտ երկու անգամ նվազել է, խաղողը՝ նույնպես, ձմերուկը, լոլիկը և պղպեղը որոշ չափով թանկացել են՝ կախված այդ շրջանում պտղի կամ բանջարեղենի արտադրության ծավալներից, – ասում են վաճառողները։


