Արմավիրի մարզի հատկապես գյուղական համայնքների խնդիրները գրեթե նույնն են՝ սկսած սոցիալական անտանելի վիճակից մինչև արտագաղթ, իսկ սահմանամերձ համայնքներում ավանդական անլուծելի խնդիրներին ավելանում են էլի մի քանի բնական և արհեստական խնդիրներ: Բնական կարելի է համարել սահմանամերձ համայնքների հեռավորությունը մարզկենտրոնից, օրինակ՝ Երվանդաշատ և Բագարան համայնքներն Արմավիրի մարզկենտրոնից գտնվում են մոտ 50 կմ հեռավորության վրա և այս համայնքների բնակիչները մարզպետարանի հետ կապված ասենք մեկ տեղեկանքի համար պետք է մեկ ամբողջ օր վատնեն ու տրանսպորտի համար վճարեն մի քանի անգամ ավելի գումար, քան մյուս համայնքների բնակիչները: Սահմանամերձ համայնքների բնակիչները երջանիկ կլինեին, եթե իրենց խնդիրները միայն դրանով սահմանափակվեին: Բանն այն է, որ սահմանամերձ համայնքների գյուղատնտեսական նշանակության հողատարածքների մի զգալի հատված գտնվում է անմիջապես Արաքս գետի հարևանությամբ և պատկանում է համայնքի գյուղացիական տնտեսություններին: Գյուղացիներն իրենց հողակտորին հասնելու համար պետք է անցնեն սահմանային առաջին գոտին, որի համար պետք է առաջին հերթին անցագիր ստանան Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորամասից: Գյուղացիներին անցագրերը տրվում են գյուղատնտեսական շրջանի մեկնարկից մինչև ավարտը: Հենց այս անցագրային ռեժիմով էլ սկսվում են գյուղացիական տնտեսությունների խնդիրները: Անցագրերի հետ կապված առաջին խնդիրն այն է, որ գյուղացիները վաղ գարնանային գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկի ժամանակ դեռ չեն ունենում անցագրեր և հնարավորություն չեն ունենում զբաղվելու գյուղատնտեսական աշխատանքներով: Երկրորդ ամենամեծ խնդիրն այն է, որ նույնիսկ անցագրերի առկայության դեպքում գյուղացին պետք է իր աշխատանքները կատարի համաձայն սահմանային գոտու կանոնակարգի: Ըստ այդ կանոնակարգի գյուղացիական տնտեսության անդամները կարող են մուտք գործել սահմանային գոտի ժամը 08:00-ից մինչև 18:00-ը կամ 19:00-ը: Օրինակ, ըստ Մարգարա գյուղի բնակիչների մեկնաբանության, լինում են դեպքեր, երբ անհրաժեշտություն կա հողակտորում շտապ աշխատանքներ կատարել, սակայն ուղեկալը կարող է 11:00, 12:00-ին գա դարպասները բացի: Գաղտնիք չէ, որ հատկապես հուլիս – օգոստոս ամիսներին շոգի պատճառով գյուղացիներն առավոտյան շուտ և երեկոյան են գյուղատնտեսական աշխատանքներ կատարում: Այս հանգամանքը քիչ է հետաքրքրում սահմանապահներին և նրանք առավոտյան 08:00-ից շուտ գյուղացուն չեն թողնում սահմանային գոտի, իսկ երեկոյան 18:00-ին կամ 19:00-ին տագնապի ազդանշանով ազդարարում են, որ անհրաժեշտ է լքել սահմանային գոտին: Ամռան շոգ ամիսներին սկսվում են ոռոգման ջրի հետ կապված խնդիրները և ջրել հնարավոր է դառնում միայն գիշերային ժամերին, ինչը սահմանային գոտու հողակտորների պարագայում բացառվում է և գյուղացու աչքի առաջ չորանում է քրտինքով ստեղծված բերքը: Այս հանգամանքից ելնելով Արմավիրի մարզի սահմանամերձ համայնքների գյուղացիական տնտեսությունները հրաժարվել են մշակել սահմանային գոտում գտնվող իրենց հողատարածքները, իսկ արդյունքում գյուղատնտեսական նշանակության հազարավոր հեկտար հողատարածքներ, անմշակ մնալով, համալրում են Հայաստանի անապատային ֆոնդը:
ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՀՈՂԱՏԱՐԱԾՔՆԵՐԸ ՎԵՐԱԾՎՈւՄ ԵՆ ԱՆԱՊԱՏԻ
17:02, 23 ապր. 2013
Լրահոս
ՑԻՍՏԵՌՆԵՐԻ ՍՊԱՍՈՂ ԱՐՄԱՎԻՐԸ
19:26, 24 մյս. 2026
Բարի երթ, սիրելի շրջանավարտներ
13:19, 22 մյս. 2026
ԹՎԱՅԻՆ ՏՆՏԵՍՈւԹՅԱՆ ՍՏՎԵՐՈւՄ ՄՆԱՑԱԾ ՍԵՐՈւՆԴԸ
22:07, 21 մյս. 2026
ԲԱԶՄԱՆՇԱՆԱԿ ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳ
21:47, 20 մյս. 2026
ԱԺ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ 2026․ Ծրագրեր և ընտրական ցուցակներ
13:29, 20 մյս. 2026
Պետք է բացառել վիրավորանք, անհանդուրժողականություն, բռնություն քարոզող և հասարակությանը բևեռացնող խոսույթի ցանկացած դրսևորում
15:16, 19 մյս. 2026
Ընտրողների ռեգիստրում ընդգրկված է 2․483․520 ընտրող
18:01, 18 մյս. 2026
Ինչպե՞ս հասկանալ ընդգրկված եք ընտրողների ցուցակում, թե ոչ
13:45, 18 մյս. 2026
Ինչպե՞ս համոզվել, որ ըստ գտնվելու վայրի ներկայացրած դիմումը բավարարվել է։
14:17, 15 մյս. 2026
ԿԸՀ-ն կոչ է անում նախընտրական քարոզչությունն իրականացնել ԸՕ-ի շրջանակում
10:53, 14 մյս. 2026
Ո՞վ է պատասխանատու բերրի հողերի կորստի համար
23:00, 12 մյս. 2026
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղեկացնում է
11:20, 12 մյս. 2026
Կամ օղի պիտի քաշես, կամ գինի...
21:27, 11 մյս. 2026
Խաղողի շուկայական տեսքը երկար ժամանակ պահպանելու գաղտնիքները կամ նորամուծություն Հայաստանում
21:21, 11 մյս. 2026
Հաղթանակի խորհուրդը սերունդների հիշողության մեջ
22:33, 10 մյս. 2026
Խաղողագործությունը վտանգի եզրին
20:59, 04 մյս. 2026
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
12:28, 04 մյս. 2026
Հարգելի՛ քաղաքացիներ
11:59, 04 մյս. 2026
Հրապարակվել է մատչելի և մասամբ մատչելի տեղամասային կենտրոնների ցանկը
22:53, 30 ապր. 2026
ՀՀ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը տեղեկացնում է
22:48, 30 ապր. 2026
Հրապարակվել են ընտրողների նախնական ցուցակները
22:37, 30 ապր. 2026
Շնորհակալ եմ Աստծուն, որ էսքան ունեմ...
21:04, 28 ապր. 2026
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի 2026 թվականի առաջին եռամսյակի զեկույցը` Հայաստանում խոսքի ազատության վիճակի և լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումների վերաբերյալ
21:38, 27 ապր. 2026
Հիշատակի և խոնարհման արարողություն Արմավիրում
15:11, 24 ապր. 2026
Ու՞ր են հոսելու էլիտար շենքի կենցաղային կեղտաջրերը
21:31, 16 ապր. 2026
Հայաստանում կներդրվի Արտադրողի ընդլայնված պատասխանատվության համակարգ
21:24, 09 ապր. 2026
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի այցը Արմավիրի մարզ
20:22, 06 ապր. 2026
Մեկ ամսից Գեղակերտի ելակը շուկա դուրս կգա
20:45, 03 ապր. 2026
Դարի ականատեսը
22:58, 16 մրտ. 2026
Ծաղիկներ ու ժպիտներ՝ Մարտի 8-ին. շնորհավորում են ՆԳՆ ծառայողները
21:07, 09 մրտ. 2026
Փետրվարի 15-ից մեկնարկել է գյուղատնտեսության ապահովագրության գործընթացը
20:34, 23 փտվ. 2026
Կլիմայի փոփոխության դրական կողմը
22:13, 20 փտվ. 2026
Որակյալ բերք ստանալու երաշխիքը սկսվում է ծառերի ճիշտ ձևավորումից․ այգեգործ Մուշեղ Գյուրջյան
19:21, 19 փտվ. 2026
«Զանգվածային լրատվության միջոցներում խտրականության դրսևորումները բացառելու և հանդուրժողականություն ապահովելու վերաբերյալ» ուղեցույց
20:45, 18 փտվ. 2026
Եթե ԶԼՄ եք եւ կարեւորում եք վստահությունը, Դիտորդ մարմինը ձեր գործընկերն է լրագրողական էթիկայի պահպանման հարցում
20:41, 18 փտվ. 2026
ՔՀԿ-ների հայտարարությունը քաղաքացիական հասարակության բնապահպանական կազմակերպություններին թիրախավորելու վերաբերյալ
20:02, 05 փտվ. 2026
Դժգոհությունից մինչև համապատասխանություն
22:00, 13 հնվ. 2026
Հոգ տանենք բնության մասին
18:39, 06 հնվ. 2026
Մաքուր բնություն՝ առողջ ապրելակերպ
18:32, 06 հնվ. 2026
Համատեղ ջանքերի արդյունքները՝ հասարակական զարգացման համար
12:13, 28 դկտ. 2025
36 տարիները փաստերով, պատմություններով, ազդեցությամբ ու պատասխանատվությամբ
10:04, 24 դկտ. 2025
«ԱԼՏ» հեռուստաընկերությունը հաղթող է ճանաչվել «Կլիմայի հաղորդակցություններ և զեկույցներ» միջազգային մեդիա մրցույթում
13:45, 13 դկտ. 2025
Ֆերմերային դարպասից դուրս
13:13, 13 նյմ. 2025
Լավ, թե՞ վատ գյուղատնտեսական սեզոնն ավարտվեց
23:45, 03 նյմ. 2025
Խմել, թե չխմել. Արմավիրի խմելու ջրի խնդիրը
21:01, 27 հկտ. 2025
Խաղողի մթերումն այս տարի էլ հարթ չի ընթանում
22:26, 14 հկտ. 2025
Հայ աշակերտները՝ սոցիալական ձեռներեցներ. ծրագիրն ամփոփում է արդյունքները
20:20, 29 սպտ. 2025
Արմավիրի մարզում ընթանում է խաղողի մթերումը
20:01, 29 սպտ. 2025
Սոցիալական մեդիա մենեջմենթի դասընթաց
11:37, 29 սպտ. 2025
Օդի մաքրության մակարդակի որոշում
11:36, 29 սպտ. 2025