Արմավիրի մարզի Հացիկ համայնքում ծիրանի մասսայական բերքահավաք է ընթանում։ Գյուղացիների մի մասը ծիրանը տեղական շուկայում են վաճառում, մյուս մասը՝ արտահանողներին։ Հացիկցի Մարտիկ Խաչատրյանը 1 հեկտար ծիրանի այգի ունի։ Ծիրանի մաշակությամբ զբաղվում է ավելի քան 30 տարի։ Անցյալ տարի մեկ հեկտարից 13 տոննա բերք է ստացել, այս տարի բերքահավաքի վերջին օրն է, մոտ 3 տոննա բերք է հավաքել։

Խաչատրյանի պոսքով սակավ բերքատվությունը պայմանավորված է գարնան անձրևների հետ։ Ասում է, երբ ծիրանը ծաղկեց, տևական անձրներ սկսվեցին, փոշոտում չկատարվեց, պտուղը չձևավորվեց։ Իսկ անձրևից հետո երկու օր ջերմաստիճանը նվազեց, դա էլ նպաստեց բերքի կրճատմանը։

Ըստ Խաչատրյանի բերքի այ քանակության պայմաններում, հազիվ թե այգու մշակության ծախսերը դուրս գա։ Հաշվարկում է, այգին 5 անգամ բուժել է, մեկ բուժման համար միջինում 70-80 հազար դրամ է ծախս է կատարել, ծառի բները գոմաղբով է պարարտացրել, հետո հողը փխրեցրել, ոռոգման ջրի վարձ ու հարկ է վճարել։ Այս տարի բերքահավաքի ընթացքում օրավարձով աշխատող չի վերցրել, ընտանիքի 5 անդամներով են բերքը հավաքել, ծախսերն են հնարավորինս նվազեցնել։

Անցյալ տարի ծիրանի մեկ կիլոգրամը Մարտիկը արտահանողներին վաճառել է 250 դրամով, այս տարի 550- 600 դրամով են գնում։ Ասում է գինը բարձր է, բայց բերքը 70 տոկոսով պակաս է նախորդ տարվանից։ Խաչատրյանի այգու հարևանությամբ ևս ծիրանի այգիներ են, հարևան այգետերերը նույնպես արտահանողներին են վաճառում բերքը, նրանք նույնպես պնդում են, որ աննախադեպ քիչ է այս տարի ծիրանի բերքը, նույն բոլորն էլ նույն պատճառաբանությունն ունեն սակավ բերքատվության վերաբերյալ, գարնան անբարենպաստ եղանակի արդյունքն է, ասում են այգետերերը։

Հացիկում հանդիպեցինք արտահանում իրականացնողների, բեռնատարները ճամփեզրին էին, սպասում էին բերքահավաքի ավարտին, որպեսզի ծիրանով արկղերը դաշտից դուրս բերեն և բեռնատարում տեղավորեն։ Ո՞րտեղ էին արտահանելու, գնորդները չցանկացան խոսել այդ մասին․- «չգիտենք, ով որտեղ կարողանում է, ինչպես ստացվում է, դեռ պարզ չի, չենք կարող կոնկերտ բան ասել»։ Հարցրինք, արդյո՞ք եվրոպական շուկա արտահանելու համար են հավաքում ծիրանը, ասացին՝ չենք մեկնաբանում։