Հենաշարժական խնդիրներ ունեցող հարգելի՛ ընտրողներ

ԿԸՀ կայքում հրապարակված է մատչելի և մասամբ մատչելի տեղամասային կենտրոնների ցանկը։

https://www.elections.am/Elections/Parliamentary

Հաշվառման վայրի ընտրողների ցուցակից ժամանակավորապես դուրս գալու և նախընտրած վայրի մատչելի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում ընդգրկվելու մասին դիմում լիազոր մարմին՝ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն, կարող եք ներկայացնել մինչ մայիսի 26-ը, ժամը 14։00-ն։ Դիմումում պարտադիր պետք է նշված լինի նաև այն մատչելի ընտրական տեղամասի համարը, որտեղ ցանկանում եք քվեարկել։

Կարևոր նկատառում․ հաշմանդամություն ունեցող անձինք կարող են դիմումը լրացնել իրենց նախընտրած ստորագրությամբ՝ կցելով հաշմանդամության խումբը վկայող փաստաթուղթը։

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով