Մեր նպատակը ռուսաստանի հետ փոխշահավետ, բազմաոլորտ համագործակցությանն ուղղված երկխոսությունն է, հավասարակշռված և հավասարակշռման, արտաքին քաղաքականության, տարածաշրջանում խաղաղության հաստատման նոր պայմաններում հարաբերությունների վերափոխման, զարգացման և խորացման ուղղությամբ։ Սա հեշտ գործընթաց չէ, բայց մենք առանց կրքեր բորբոքելու գնալու ենք այս ճանապարհով։

Բայց պետք է ասել ուղիղ, որ արտահանման այն սահմանափակումները, որոնք ՌԴ կիրառում է Հայաստանի նկատմամբ, քաջալերված և խնդրված են հայաստանյան ընդիմության կողմից, ովքեր ռուսաստանյան որոշ շրջանակների առաջ ստանձնել են Հայաստանում իշխանափոխություն անելու հանձնարարություն և այդ շրջանակներին հավաստիացրել, որ սահմանափակումների գործադրումը կերաշխավորի իրենց հաղթանակը հունիսի 7-ի ընտրություններում։

Հայաստանյան այդ նույն շրջանակները, հիմա էլ ռուսաստանյան այդ նույն շրջանակներին հավաստիացնում են, որ եթե սահմանափակումները շարունակվեն և ավելի խստացվեն, իրենք վստահաբար փողոցային պայքարով իշխանափոխություն կանեն։ Ըստ այդ պլանի, իրենց հովանավորների աջակցությամբ պետք է այնպիսի տնտեսական սահմանափակումներ մտցվեն, որ Հայաստանում սոցիալ-տնտեսական ճգնաժամ սկսվի, որպեսզի ժողովուրդը կառավարության դեմ սոցիալական բունտ անի։ Սա է գաղտնի պլանի էությունը։ Նման մի քանի պլաններ նախկինում արդեն տապալվել են և այս մեկն էլ կտապալվի, որովհետև Հայաստանի ժողովուրդը իր պետականությունը, անկախությունը, ինքնիշխանությունը չի զիջի մաֆիային և Հայաստանի տնտեսությունն էլ կշարունակի իր դինամիկ զարգացումը։

Վերջին ամիսների իրադարձությունները ցույց են տալիս, թե ո՞րքան կարևոր է հավասարակշռված արտաքին քաղաքականությունը ներդնել նաև տնտեսության ոլորտում և ունենալ տնտեսական դիվերսիֆիկացված հարաբերություններ։ Եվ վերջին ամիսների իրադարձությունները ցույց տվեցին, թե դիվերսիֆիկացիան ինչպես է օգնում, որ գլոբալ ճգնաժամերի հետևանքները իվիճակի լինենք մեղմացնել։  Այս մասին այսօր կառավարության 2026-2031թթ -ի ծրագիրը ներկայացնելու ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։