ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 24-ին ԱԺ ամբիոնից ներկայացրեց կառավարության 2026-2031թթ․ ծրագիրը։

«Ինձ համար մեծ պատիվ է ներկայացնել կառավարության ծրագիրը, որով թևակոխում ենք չորրորդ հանրապետություն։ Ինձ համար մեծ պատիվ է ներկայացնել կառավարության ծրագիրը, որը  հիմնված է իրական Հայաստանի գաղափարախոսության վրա։ Ինձ համար մեծ պատիվ է կառավարության ծրագրի ներկայացման այս առիթով վերահաստատել իմ, կառավարության և կառավարության մեծամասնության նվիրվածությունը 2018թ․ ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխության օրակարգին, որը 2026-2031թթ-ին պետք է հասնի իր լրումին», – ասաց Նիկոլ Փաշինյանը։

Կառավարության 2026-2031թթ -ի ծրագրին կարող եք ծանոթանալ հետևյալ այստեղ

Լուսանկարը և հղումը՝ Armenpress