Արմավիրի մարզպետ՝ Վահրամ Խաչատրյանը և Արմավիրի համայնքապետ՝ Վարշամ Սարգսյանը Հացիկում են: Ինչպես գյուղացիների հետ պայմանավորվել էին առավոտյան, երեկոյան ժամը 18:00-ին Հացիկի կենտրոնում քննարկեցին դեղձի իրացման հանարավոր տարբերակները։ Մարզպետ՝ Վահրամ Խաչատրյանը դեղձ մշակողներին վստահեցրեց, որ խնդրի կարգավորման նպատակով արդեն երկար ժամանակ է քննարկումներ է ունենում կառավարության անդամների հետ, մասնավորապես՝ Էկոնոմիկայի նախարարությունում։ Որոշում է կայացվել սուբսիդիա տրամադրել նաև չիր արտադրող կազմակերպություններին, որպեսզի վերջիններս կազմակերպեն դեղձի մթերման գործընթացը։ Գյուղացիների հետ հանդիպմանը ներկա էին շուրջ 15 չիր արտադրող կազմակերպությունների ներկայացուցիչներ, ովքեր պատրաստակամություն հայտնեցին գյուղացիների հետ քննարկել դեղձի մթերման գործընթացը։ Ֆերմերներին մտահոգում էր մթերման նվազագույն և առավելագույն չափը։ Չիր արտադրողներից ոմանք, ըստ դեղձի որակի՝ մեկ կիլոգրամի համար առաջարկեցին 150-200 դրամ։ Մարզային և համայնքային իշխանությունների հետ քննարկումներն ավարտվեց և գյուղացիներին առաջարկվեց հենց այդ պահից սկսած պայմանավորվածություններ ձեռք բերել չիր արտադրող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ մթերման գործընթացը մեկնարկելու նպատակով։