1931թ. հունիսի 26-ին հիմնադրվեց Սարդարապատ ավանը և դրվեց աշխատավորների դեպուտատների շրջանային սովետի գործադիր կոմիտեի հիմքը:
1932թվ-ին Ղուրդուղուլի` այժմյան Արմավիր գյուղից, շրջանային խորհուրդը տեղափոխվեց Սարդարապատ:
Ավանի հիմնադրման առաջին երկու տարում կառուցվեցին և շահագործման հանձնվեցին գործադիր կոմիտեի վարչական և բնակելի շենքերը:
1935թ. հունվարի 3-ին Սարդարապատը վերանվանվեց Հոկտեմբերյան, իսկ Ղուրդուղուլին՝ Հոկտեմբերյանի շրջան:
1947թ. սեպտեմբերի 24-ին Հոկտեմբերյանը ստացավ շրջանային ենթակայության քաղաքի կարգավիճակ: Քաղաքը դարձավ հանրապետության ծաղկուն քաղաքներից և արդյունաբերական խոշոր կենտրոններից մեկը:

Երրորդ Հանրապետության օրոք Հոկտեմբերյանը քաղաքը վերանվանվեց և դարձավ Արմավիր։  

95 տարվա պատմություն ունեցող Արմավիրն իր մեջ ներառում է ամենածանր, ամենադժվար, ամենահետաքրքիր ու անմոռանալի իրադարձությունները:

Հ․Գ. Արմավիրը միայն քաղաք չէ. այն մարդկանց ջերմությունն է, աշխատասիրությունը, հարուստ պատմությունն ու ապագայի հանդեպ վստահությունը։ Այս հոբելյանական օրը հպարտությամբ ենք հիշում անցած ուղին և հավատով նայում վաղվան՝ շարունակելով կառուցել ավելի գեղեցիկ, զարգացած և բարեկեցիկ քաղաք։

Թող յուրաքանչյուր նոր օրը նոր հնարավորություններ, խաղաղություն և բարգավաճում բերի մեր սիրելի քաղաքին, իսկ յուրաքանչյուր արմավիրցու սրտում միշտ ապրի սերը դեպի իր հայրենի օջախը։

Շնորհավոր 95-ամյակդ, Արմավիր։
Թող քո պատմությունը շարունակի գրվել նոր հաջողություններով, իսկ քո անունը միշտ հնչի հպարտությամբ ու սիրով։