Մարզերում՝ մայրաքաղաքի աղմուկից հեռու, մարդիկ ստեղծում են ոչ միայն բիզնեսներ, այլ նաև աշխատատեղեր՝ փորձելով մեղմել գործազրկությունը իրենց փոքրիկ բնակավայրերում։

Սա մեկ կնոջ պատմություն է, ով փորձում է փոխել իրականությունը՝ հենց իր գյուղում։ Նրա գաղափարները ծնվել են խնդիրներից, բայց կյանքի են կոչվել սեփական ուժերի նկատմամբ հավատով։ Այստեղ սոցիալական ձեռներեցությունը պարզապես աշխատանք չէ․ դա ընտրություն է՝ պատասխանատվությամբ, համառությամբ և ապագայի հանդեպ հավատով ապրելու։

Մեր հերոսուհին իր գյուղում ստեղծել է մի վայր, որտեղ աշխատանքը միայն եկամուտ չէ, այլ նաև արժանապատվություն և սեր։ Այստեղ հաշմանդամություն ունեցող անձինք և գյուղի կանայք բացահայտում են իրենց կարողությունները և ստեղծում արժեք։ Բայց ստեղծելն ընդամենը սկիզբն է․ պահպանելը՝ ամենամեծ մարտահրավերը։

Տեսանյութը՝ Lori TV -ից