1931 թվականի հունիսի 26-ին, հանդիսավոր պայմաններում կատարվեց Հոկտեմբերյան քաղաքի հիմնադրումը՝ դրվեց աշխատավորների դեպուտատների շրջանային սովետի գործադիր կոմիտեի շենքի հիմքը: Արարատյան դաշտում հիմնադրված այդ նոր քաղաքն, ի պատիվ Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության, կոչվեց Հոկտեմբերյան:
Հոկտեմբերյանի նախագծման աշխատանքներում իր մասնակցությունն է ունեցել ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը և թամանյանական արևն իր արտացոլանքն է ստացել մեր քաղաքում:
Տասնամյակներ անց քաղաքը վերանվանվեց Արմավիր՝ ի նշանավորում հայոց հինավուրց մայրաքաղաքի:
Սիրելի արմավիրցիներ սրտանց շնորհավորում եմ բոլորիս մեր հարազատ քաղաքի հիմնադրման 90 ամյակի առիթով: Հաղթահարելով ժամանակի փորձությունները Արմավիրը բռնել է զարգացման նոր ճանապարհ և մենք միասին, բոլորով՝ արմավիրցիներով առաջ ենք գնում այդ ճանապարհով: Մեր հավաքական կամքի, համատեղ աշխատանքի արդյունքն այսօր արդեն երևում է քաղաքում և մենք հաստատակամ ենք այդ կամքն ու աշխատանքը միասին մեկտեղելու գործում:
Արմավիր քաղաքը պիտի մաս կազմի Հայաստանի Հանրապետության զարգացման, շենացման, գեղեցկացման լոկոմոտիվի, և մենք միասին հաջողելու ենք:
Սիրելի արմավիրցիներ ևս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիս այս հրաշալի օրվա առիթով և մեր խոնարհումն եմ բերում հանուն Հայրենիքի իրենց կյանքը տված արմավիրցիների հիշատակին:
Հ.Գ. Քաղաքում այսօր տոնական միջոցառումներ նախատեսված չեն, միջոցառումների շարքը կմեկնարկի ավելի ուշ:
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանը։