Մարգարան Արմավիրի սահմանամերձ գյուղերից մեկն է, որտեղ սահմանի ներսում գտնվող 300 հա հողատարածքների մեծ մասն անմշակ է: Պատճառը, ըստ Մարգարայի գյուղապետարանի քարտուղար Արարատ Արամյանի, սահման մուտք ու ելք անելն է: Ինչպես մյուս սահմանամերձ համայնքներում, այստեղ էլ սահմանի ներսում սեփական հողատարածք գյուղացին անցագրով է մտնում: Բայց խնդիրը, ի տարբերություն Բագարանի, ոչ թե անցագրի ուշացումն է, այլ հողատարածք ներս ու դուրս անելը, ապա հեռավորությունը: Գյուղապետարանի քարտուղարն ասում է, որ նշված հողատարածքներ հասնելու համար գյուղացին պետք է մոտ 10 կմ ճանապարհ անցնի: Բացի դա գյուղատնտեսական սեզոնին, հատկապես բերքահավաքի ժամանակ, հողատարածք մուտ ու ելք անելու ժամանակը սահմանափակ է, իսկ դա գյուղացու համար մի շարք անհարմարություններ է ստեղծում: Օրինակ, գյուղացին դեռ չի ավարտել օրվա բերքահավաքը, բայց ժամը 18:00-ին ասենք ստիպված է լքել տարածքը, կարգն է այդպես, եթե ՌԴ սահմանապահները հնչեցնում են հատուկ ազդանշանը, նշանակում է գյուղացին պետք է լքի սահմանամերձ գոտին: Մարգարեցի Հրաչիկ Սամսոնյանը, ով նույնպես 1 հա սեփականաշնորհված հողամաս ունի սահմանի ներսում, արդեն 5 տարի է, անմշակ է թողել հողատարածքը: Սամսոնյանը մեկ պատճառ էլ ունի դրա համար, օրինակ ասում է գյուղում ոռոգման ջրի խնդիր կա: Ըստ նրա հողատարածքը ոռոգելը համեմատաբար ավելի հեշտ է գիշերային ժամերին, իսկ գիշերը սահման մտնելն անհնար է: Ոռոգման ջրի խնդիր գյուղում միշտ է եղել,- հաստատում է գյուղապետարանի քարտուղարը, ասում է Մարգարան տարածքի վերջին գյուղերից է, մինչև ջուրը գյուղ է հասնում, գյուղացին ոռոգման ջրի պակասը շատ է զգում: Մարգարեցիները հիմնականում իրենց տնամերձ հողամասերում ջերմոցային տնտեսություններում բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ են զբաղվում, որտեղ ոռոգման հարցը սեփական տան բակերում փոքրիկ խորքային հորերի միջոցով են լուծում: Խնդիրներն այստեղ շատ են. վթարային է մշակույթի տան շենքը, անմխիթար գյուղամիջյան ճանապարհները, մեծ է գյուղը լքող ընտանիքների թիվը: Մասամբ լուծված է խմելու ջրի հարցը: Սակայն, չնայած դժվարություններին, այստեղ պահպանվել են հին ու բարի ավանդույթները, այս մասին պատմում են գյուղի տարեցները: Մարգարայի մասին պատմող տեսանյութը շուտով:
ՄԱՐԳԱՐԱՅԻ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՀՈՂԱՏԱՐԱԾՔՆԵՐԻ 70 ՏՈԿՈՍԸ ՉԻ ՄՇԱԿՎՈՒՄ
17:11, 21 մրտ. 2013
Լրահոս
Ծաղիկներ ու ժպիտներ՝ Մարտի 8-ին. շնորհավորում են ՆԳՆ ծառայողները
21:07, 09 մրտ. 2026
Փետրվարի 15-ից մեկնարկել է գյուղատնտեսության ապահովագրության գործընթացը
20:34, 23 փտվ. 2026
Կլիմայի փոփոխության դրական կողմը
22:13, 20 փտվ. 2026
Որակյալ բերք ստանալու երաշխիքը սկսվում է ծառերի ճիշտ ձևավորումից․ այգեգործ Մուշեղ Գյուրջյան
19:21, 19 փտվ. 2026
«Զանգվածային լրատվության միջոցներում խտրականության դրսևորումները բացառելու և հանդուրժողականություն ապահովելու վերաբերյալ» ուղեցույց
20:45, 18 փտվ. 2026
Եթե ԶԼՄ եք եւ կարեւորում եք վստահությունը, Դիտորդ մարմինը ձեր գործընկերն է լրագրողական էթիկայի պահպանման հարցում
20:41, 18 փտվ. 2026
ՔՀԿ-ների հայտարարությունը քաղաքացիական հասարակության բնապահպանական կազմակերպություններին թիրախավորելու վերաբերյալ
20:02, 05 փտվ. 2026
Դժգոհությունից մինչև համապատասխանություն
22:00, 13 հնվ. 2026
Հոգ տանենք բնության մասին
18:39, 06 հնվ. 2026
Մաքուր բնություն՝ առողջ ապրելակերպ
18:32, 06 հնվ. 2026
Համատեղ ջանքերի արդյունքները՝ հասարակական զարգացման համար
12:13, 28 դկտ. 2025
36 տարիները փաստերով, պատմություններով, ազդեցությամբ ու պատասխանատվությամբ
10:04, 24 դկտ. 2025
«ԱԼՏ» հեռուստաընկերությունը հաղթող է ճանաչվել «Կլիմայի հաղորդակցություններ և զեկույցներ» միջազգային մեդիա մրցույթում
13:45, 13 դկտ. 2025
Ֆերմերային դարպասից դուրս
13:13, 13 նյմ. 2025
Լավ, թե՞ վատ գյուղատնտեսական սեզոնն ավարտվեց
23:45, 03 նյմ. 2025
Խմել, թե չխմել. Արմավիրի խմելու ջրի խնդիրը
21:01, 27 հկտ. 2025
Խաղողի մթերումն այս տարի էլ հարթ չի ընթանում
22:26, 14 հկտ. 2025
Հայ աշակերտները՝ սոցիալական ձեռներեցներ. ծրագիրն ամփոփում է արդյունքները
20:20, 29 սպտ. 2025
Արմավիրի մարզում ընթանում է խաղողի մթերումը
20:01, 29 սպտ. 2025
Սոցիալական մեդիա մենեջմենթի դասընթաց
11:37, 29 սպտ. 2025
Օդի մաքրության մակարդակի որոշում
11:36, 29 սպտ. 2025
Գործնական դասընթաց
11:35, 29 սպտ. 2025
Արմավիրի մարզի բնապահպանական խնդիրները
11:34, 29 սպտ. 2025
Գլոբալ տաքացում
11:33, 29 սպտ. 2025
Համագործակցություն ՔՀԿ-ների հետ
21:49, 28 սպտ. 2025
Գլոբալ տաքացում և հարմարվողականություն
21:48, 28 սպտ. 2025
Սթրեսի կառավարում երկրորդ դասընթաց
21:47, 28 սպտ. 2025
Սթրեսի կառավարում
21:45, 28 սպտ. 2025
Արմավիրը նոր մարզպետ ունի
11:16, 08 սպտ. 2025
Արմավիրի մարզպետ նշանակվեց Մեծամորի համայքապետ Վահրամ Խաչատրյանը
16:45, 04 սպտ. 2025
Լոլիկի արտադրանքի ծավալներն աճել են, ՀՀ Էկոնոմիկայի նախարարը կառավարությանն առաջարկում է լոլիկի մթերում իրականացնող տնտեսվարող սուբյեկտներին աջակցություն տրամադրել
15:22, 30 օգս. 2025
Կարողությունների զարգացումը որակյալ աշխատանքի երաշխիք
20:21, 22 օգս. 2025
Նախնական կանխատեսումով Արմավիրում արտադրվել է 55 հազար տոննա ծիրան, ինչը, նախորդ տարվա համեմատ, 4 հազար տոննայով ավելի է
23:14, 07 օգս. 2025
Բարձր ջերմաստիճանի պայմաններում այգիներում զարգանում են հիվանդությունները, գյուղացիները պայքարում են վնասատուների դեմ
21:21, 04 օգս. 2025
Արմավիրը մարզպետը հրաժեշտ տվեց աշխատակազմին
13:34, 12 հլս. 2025
Արմավիրի մարզում այս տարի ծիրանի բերքն առատ էր, իրացումը՝ խնդիր
21:30, 08 հլս. 2025
Ծիրանի բերքահավաքը սկսվել է, բերքը շատ է, գնորդները՝ քիչ
23:08, 23 հնս. 2025
Մարզպետը կարևորել է դպրոցում առողջ մթնոլորտի պահպանումը
19:09, 15 մյս. 2025
Վարպետաց դասեր տաղանդաշատ արվեստագետ Շահան Արծրունուց
20:39, 14 մյս. 2025
Հայրենական մեծ պատերազմի 80-րդ տարեդարձի միջոցառում ՌԴ Արմավիրի սահմանապահ զորամասում
21:55, 09 մյս. 2025
Մայիսի 9՝ Հաղթանակի օրը Արմավիրում
13:11, 09 մյս. 2025
Ելակի բերքը քիչ է, ծախսը շատ
15:37, 06 մյս. 2025
Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջում բաց դռների օր է
21:40, 29 ապր. 2025
Ինձ մեղադրում են հայրենիքս սիրելու համար․ Սերոբ Գասպարյան
21:13, 13 մրտ. 2025
Հայաստանում Բաց տվյալների օրեր անցկացվեցին երկրորդ անգամ
13:34, 08 մրտ. 2025
Գյուղատնտեսությունը զարգացնելու երկու ուղղություն կա՝ ճիշտ վարկային քաղաքականություն եւ ապահովագրական համակարգի ներդնում
22:56, 06 մրտ. 2025
2024-թվականին Արմավիրի մարզի գյուղատնտեսության համախառն արտադրանքը 2023թ. համեմատ ավելացել է 7.3 տոկոսով
20:28, 03 մրտ. 2025
Երդվում են ՌԴ Արմավիրի սահմանապահ զորամասի զինակոչիկները
21:23, 23 փտվ. 2025
ՓԱԿ ՇՐՋԱՆ
22:02, 20 փտվ. 2025
Եղանակը փոխվել է, գյուղացիները ծառերն էտում են ձմռանը
20:29, 29 հնվ. 2025