21/5 ընտրատեղամասում քվեարկում են զինծառայողները: Այստեղ իր քաղաքացիական պարտքը, ըստ ընտրացուցակների, պետք է կատարի 1591 ընտրող: Ժամը 11:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 80 քաղաքացի:
Ընտրատեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ Արթուր Գաբրիելյանը ընտրողների մասնակցությունը ակտիվ է գնահատում և վստահեցնում, որ այս պահի դրությամբ խախտումներ, դժգոհություններ չեն արձանագրվել: Ընտրացուցակների հետ կապված անճշտություններ նույնպես չեն նկատվել: