Սոցիալական ոլորտի բարեփոխումների շրջանակում նախատեսվում էր կենսաթոշակների բաշխման անկանխիկ մեթոդի կիրառում, որը ներդրվեց Հայաստանում: Առաջին հայացքից նոր մեթոդն ունի մի շարք առավելություններ. հերթեր չեն գոյանում բաժանմունքներում, կենսաթոշակներն առանց կոռուպցիոն դրսևորումների ամբողջությամբ վճարվում է,  լույսի, ջրի կամ գազի մարդն էլ այլևս հնարավորություն չի ունենում մատակարարած ապրանքի դիմաց տեղում գումարները վերցնել:

Ամեն ինչ լավ կլիներ, եթե թոշակառուն առանց խոչընդոտների կարողանար բանկոմատից ստանալ իր կենսաթոշակը: Հերթերը տեղափոխվել են բանկոմատների դիմաց: Ըստ կենսաթոշակառուների հերթի ժամանակ մի բանկում բանկոմատի գումարն է վերջանում, մյուս տեղում հոսանքն է անջատվում, մյուսում կապ չկա և ամեն անգամ հերթեր են գոյանում:

Հերթերը շատանում են հատկապես աշնանը, երբ գյուղմթերք մթերող կազմակերպությունները մթերված ապրանքի դիմաց վճարումներն իրականացնում են քարտերի միջոցով, իսկ երբ դրան գումարվում է բյուջետային կազմակերպությունների աշխատավարձը, իրավիճակը դառնում է քաոսային: