2012թ. հունիսի 7-ին ժամը 01:00-ից 06:00-ն ընկած ժամանակահատվածում Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհի 1-ին կիլոմետրի հատվածում անհայտ անձը 12 մմ տրամաչափի որսորդական հրացանից արձակված չորս կրակոցով սպանել է իր սեփական հողատարածքում ոռոգման աշխատանքներ կատարող Էջմիածնի Զվարթնոց 8 շենքի 31 բնակարանի բնակիչ, 54-ամյա Աբգար Միքայելի Սիմոնյանին և թողնելով ճամփեզրին` հեռացել:
Սիմոնյանի դին հայտնաբերվել է ճանփեզրի աջակողմյան, իսկ բահը` ձախակողմյան հատվածում:
Ոստիկանության Վաղարշապատի բաժնում հարուցվել է քրեական գործ: