Հայտարարվում է մրցույթ՝ ՀՀ Արմավիրի մարզի «Արմավիրի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տեխնոլոգիա (5ժ) և կերպարվեստ (3ժ) ուսուցչի թափուր տեղերի համար:

Ուսուցչի պաշտոնի համար նախատեսված վարձատրությունը որոշվում է՝ ըստ դասաբաշխման:

Մրցույթի մասնակիցների գիտելիքների և մասնագիտական կարողությունների ստուգումն անցկացվելու է 2 փուլով՝ թեստավորման և հարցազրույցի։

Թեստավորման փուլն անցկացվում է՝ ըստ ՀՀ ԿԳՄՍՆ մշակած հարցաշարի։ Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը և յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում է առանձին։

Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել՝

  1. դիմում (Ձև 1), մեկ լուսանկար 3×4 չափսի,
  2. բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ (դիպլոմ),
  3. անձը հաստատող փաստաթուղթ,
  4. «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք աշխատավայրից և աշխատանքային գրքույկի պատճենը՝ առկայության դեպքում,
  5. ինքնակենսագրություն (Ձև 5),
  6. այլ պետությունների քաղաքացիները՝ ՀՀ-ում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ,
  7. ՀՀ արական սեռի քաղաքացիները՝ նաև զինվորական գրքույկ,
  8. հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (առկայության դեպքում),
  9. որակավորման տարակարգ ունենալու դեպքում՝ հավաստող փաստաթուղթ։

Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճենների հետ և բնօրինակները վերադարձնում։ Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ կամ առկա են թերություններ, մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերացնել կամ համալրել դրանք։

Փաստաթղթերն ընդունվում են սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև սեպտեմբերի 15-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00-15:00-ը, բացի շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից:

Մրցույթը տեղի կունենա սեպտեմբերի 17-ին՝ ժամը 13:00-ին, Արմավիրի մարզի «Արմավիրի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում:

Հասցե՝ Արմավիրի մարզ, գ․Արմավիր, փողոց 1, շենք 1

Տեղեկությունների համար զանգահարել (077) 021677 հեռախոսահամարով։