Արմավիր քաղաքում 40 նոր աղբարկղեր կտեղադրվեն պոլիէթիլենային տարաների համար: Տեղադրման գործընթացն արդեն սկսված է: Այսուհետ արմավիրցիները կտարանջատեն պլաստմասե տարաներն աղբից և կնետեն նոր տեղադրված համապատասխան աղբարկղերում: Ծրագիրն իրականացվում է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի և ԷԿՈ ինժինեյրինգ ընկերության կողմից, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության միջոցների հաշվին:
Առայժմ արմավիրցիների համար նոր աղբարկղերը լիարժեք իրենց նպատակին չեն ծառայում` աղբը չի տարանջատվում և պլաստմասե տարաների համար նախատեսված աղբարկղում քաղաքացին տարատեսակ աղբ է լցնում:
Արմավիրցիներն ասում են, որ նոր աղբարկղերի առկայությունը գովելի փաստ է: Շատերը զարմացած են, շատերն անտեղյակ, իսկ շատերն էլ արդեն հասցրել են հասկանալ ու աղբարկղը միայն պլաստմասե տարաների համար օգտագործել: