Էկոլուրը գրում է․
2026թ․ հոկտեմբերի 19-ին՝ ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (CBD COP17) Կանաչ գոտու մուտքի մոտ՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի հարակից տարածքում, բնապահպաններն ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները բողոքի ակցիա են անցկացրել՝ ընդդեմ Ամուլսարի ոսկու հանքի շահագործման ծրագրի։
Ակցիայի մասնակիցների խոսքով՝ ոստիկանությունը խոչընդոտել է բողոքի ակցիայի անցկացմանը՝ թույլ չտալով պարզել պաստառները։ Այնուամենայնիվ, մասնակիցները լրագրողների ներկայությամբ բարձրաձայնել են Ամուլսարի հանքի շահագործման դեմ իրենց բողոքն ու մտահոգությունները։
Հավաքից հետո նախատեսվում է քայլերթ դեպի Հաղթանակի կամուրջ։
Մանրամասները՝ այստեղ