ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի բացման լիագումար նիստում ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանն ընտրվեց COP17-ի նախագահ՝ ստանձնելով համաժողովի աշխատանքները ղեկավարելու պատասխանատվությունը երկու տարի ժամկետով:
Իր բացման ելույթում COP17-ի նախագահն ընդգծեց մինչև 2030 թվականը կենսաբազմազանության պահպանության նպատակներին հասնելու համար գործողություններն արագացնելու և ստանձնած հանձնառությունները շոշափելի արդյունքների վերածելու անհրաժեշտությունը։
Հայաստանի նախագահությունը հիմնվելու է բաց երկխոսության, ներառականության և փոխադարձ հարգանքի սկզբունքների վրա՝ նպաստելով Կողմերի միջև համաձայնության ձևավորմանը և բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությանը։
Երևանը դառնում է հարթակ, որտեղ համատեղ հանձնառությունները պետք է վերածվեն կոնկրետ գործողությունների՝ հանուն բնության և գալիք սերունդների։


