Մարզերի դպրոցների ենթակայության փոփոխության վերաբերյալ քննարկում է տեղի ունեցել Արմավիրի մարզերում:Խորհրդակցությունը վարել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը: Ներկա են եղել Հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը, ինչպես նաև Արմավիրի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Սոնյա Բուդաղյանը, դպրոցների տնօրենները, վարչատնտեսական մասի համակարգողները, այլ շահագրգիռ կողմեր։

Հանրակրթության մասին» օրենքում կատարված փոփոխություններով 2026 թվականի սեպտեմբերի 1-ից մարզային ենթակայության հանրակրթական ուսումնական հաստատությունները, իսկ 2027 թվականի սեպտեմբերի 1-ից՝ Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցները կգործեն ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ։

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն ընդգծել է՝ կրթության բովանդակությանը վերաբերող բոլոր գործառույթները, դպրոցների բովանդակային կառավարման հետ կապված լիազորությունները փոխանցվում են ԿԳՄՍ նախարարությանը։ Իսկ դպրոցների կառավարման վարչատնտեսական գործառույթները՝ շենքերի և շինությունների պահպանումը, շահագործումը, բարեկարգման աշխատանքները, ինչպես նաև դպրոցների բնականոն գործունեության ապահովման համար անհրաժեշտ ծառայությունները՝ անվտանգություն, մաքրություն, տեխնիկական սպասարկում, սննդի կազմակերպում, լոգիստիկ հարցեր, շարունակելու են իրականացել մարզպետարանները։

Ավելին՝ https://escs.gov.am/articles/news/13