Արմավիրի մարզի Գետաշեն գյուղի բնակիչ, 10-ամյա Նունե Ավետյանը տառապում է սուր երիկամային անբավարարություն, արագ զարգացող գլոմերուլոնեֆրիտ, միաստենիա՝ ակնայինձև, սուբկլինիկականհոպթերոզ հիվանդությամբ: Նունեն մինչև 4 տարեկանը հիվանդացել է թարախային անգինայով և բարերարների աջակցության կարիք ունի: Նունե Ավետյանի հիվանդության արտահայտման և զարգացման մասին «Արաբկիր» երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի կողմից տրված առողջական բնութագրով տրված է, որ 5 տարեկանում աղջկա մոտ նկատվել է շլություն, որի կապակցությամբ հետազոտվել է Մալայանի անվան ակնաբուժական կլինիկայում: 2011թ. օգոստոսին երեխայի մոտ նկատվել է կոպերի այտուց, պտոզ, էկզոֆթայմ, պարբերաբար ջերմության բարձրացում: Հոտազոտվելով «Սուրբ Աստվածամոր» ԲԿ-ում ախտորոշվել է բազալարախնոէնցեֆալիտ, միաստենիկ սինդրոմ, սուբկլինիկականհիպոթիրեոզ: Նունեն ստացել է համապատասխան բուժում, բայց մայրը պնդում է, որ երեխայի առողջական վիճակի փոփոխություն չի նկատվել: Վերջին երկու ամսվա ընթացքում երեխայի մոտ նկատվել է վիճակի վատացում, որն արտահայտվել է ընդհանուր թուլությամբ, գլխացավերով, փսխումներով: Ծնողները երեխայի մոտ նկատել են նաև ստորին վերջույթների այտուց և դիմել «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ: Նունե Ավետյանին ընդունել են վերակենդանացման բաժանմունք ծանր վիճակում: Պարզվել է, որ երեխայի մոտ բացակայում է մենիգիալ և օջախային սիմտոմատիկան: Նունեի մաշկային ծածկույթները եղել են գորշագույն, սկլերաները իկտերիկ, ոտքերին առկա են եղել այտուցներ: Առկա է եղել նաև չափավոր հևոցմ թոքերում՝ երկկողմանի վեզիկուլյար շնչառություն: Սրտի տոները ռիթմիկ, ԶՃ—ը 130/80 մմ, դիուրեզը մոտ 600մլ, մեզը՝ մուգ: Նունեն անցել է լաբորատոր և գործիքային բոլոր անհրաժեշտ հետազոտությունները: Հաշվի առնելով հիվանդի ծանր վիճակը, որը պայմանավորված է եղել սուր երիկամային անբավարությամբ, որոշվել է իրականացնել կենտրոնական երակի կատետերիզացիա և սկսել բուժումը հեմոդիալեզով: Բուժումը դրական է անդրադարձել հիվանդի վրա, սակայն օլիգուրիան պահպանվել է: Հաշվի առնելով հիվանդի վիճակը, լաբորատոր և գործիքային հետազոտությունների արդյունքները հիվանդի մոտ ախտորոշվել է արագ զարգացող գլոմերուլոնեֆրիտ, ՍԵԱ և սկսվել բուժումը՝ SoloMedroleպուլս թերապիա: Այնուհետև Նունեն բուժումը շարունակել է p.os. Պրեդնիզոլոնով 30մգ/օր՝ նվազեցվող սխեմայով: 2012թ. օգոստոսին իրականացվել է ախտորոշիչ ներմաշկային պունկցիոննեֆրոբիոպսիա, որն անցել է առանց բարդությունների: Նունե Ավետյանի հյուսվածքաբանական ախտորոշումը եղել է՝ կիսալուսնաձև գլոմերուլոնեֆրիտ (հիմնականում ֆիբրոզ կիսալուսիններ): Կատարված բուժման հիման վրա նկատվել է հիվանդի վիճակի լավացում, դիուրեզի չափավոր ավելացում և երիկամի ֆունկցիայի մասնակի լավացում՝ արյան կեատինինը 300 մկմոլ/լ:
Հաշվի առնելով, որ երեխայի երիկամի ֆունկցիան վերականգնվել է մասնակի և հեմոդիալիզի սեանսները անհրաժեշտ է շարունակել, հիվանդը դուրս է գրվել և բուժումը շարունակվում է «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ հեմոդիալիզի և երիկամի փոխպատվաստման բաժանմունքնում՝ ամբուլատոր կարգով:
10-ամյա աղջնակը շաբաթը երեք անգամ ստանում է հեմոդիալիզ և մեկ անգամ կատարվում է կատետրի մաքրում:
Նունե Ավետյանի ընտանիքը գտնվում է սոցիալապես ծանր վիճակում: Երեխայի ընթացիկ և հետագա բուժման ծախսերը հոգալու համար ֆինանսական ծանր կացության մեջ են հայտնվել և անհրաժեշտ է բարերարների օգնությունը: Երեխայի հայրը՝ Սամվել Ավետյանը, խնդրում է բոլոր նրանց, ովքեր կարող են թեկուզ չնչին ֆինանսական օգնություն ցուցաբերել, իրենց ներդրումը երեխայի առողջության համար կատարել Յունիբանկում բացված հետևյալ հաշվեհամարներով՝

24129004059100 /AMD/
24129004059101 /EUR/
24129004059102 /USD/

Հավելյալ տեղեկությունների համար ցանկացողները կարող են զանգահարել Սամվել Ավետյանին հետևյալ հեռախոսահամարով՝ 077 943789: