Ազգային և միջազգային տոների համախմբմամբ ՀՀԿ Արմավիրի մարզային երիտասարդական կազմակերպությունն այսօր Արմավիր քաղաքի Հանրապետության փողոցում անցկացրեց քայլերթ, որն ուղեկցվեց սերենադով: Տյառնընդառաջի և Սիրահարների միջազգային օրվա կապակցությամբ ՀՀԿ երիտասարդները երթի ընթացքում կանանց և աղջիկներին ծաղիկներ էին բաժանում և երաժշտական գեղեցիկ կատարումներ նվիրում: