Ամեն ինչ այս անգամ աշխատեց պատգամավոր Նահապետ Գևորգյանի տղայի դեմ՝ մի կողմից պատգամավորը դեպքի օրը բացակայում էր հանրապետությունից (ժամանեց միայն հուլիսի 21-ին), մյուս կողմից հանրապետության նախագահի շուրթերով կատարած հայտարարությունը կտրեց Արտագ Գևորգյանի անպատիժ մնալու վերջին հույսի թելը:
Հուլիսի 21-ին Արտակ Գևորգյանի ձեռբակալման 72 ժամը լրանում էր և բնականաբար կամ պետք է ազատ արձակվեր կամ դատարանով խափանման միջոց ընտրել: Օրվա վերջում Արմավիրի ընդհանուր իրավասությունների դատարանը Արամ Հովսեփյանի նախագահությամբ դռնփակ նիստում բավարարեց Արմավիրի մարզի քննչական բաժնի ավագ քննիչ Արմեն Դալլաքյանի միջնորդությունը և Արտակ Գևորգյանի խափանման միջոց կիրառեց 2 ամսյա կալանք:
Ուշ երեկոյան Արտակ Գևորգյանին տեղափոխեցին Վարդաշեն ՔԿՀ:
Հիշեցնենք, որ Արտակ Գևորգյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 183 հոդվածի 1-ին մասով, 183 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 235 հոդվածի 1-ին մասով, ս.թ. հուլիսի 18-ի գիշերը զենքի սպառնալիքով Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղի տարածքում 2 ավտոմեքենա առևանգելու համար: