Արմավիրի մարզկենտրոնը հարակից գյուղերին միացնող կամուրջը 30 տարվա պատմություն ունի: Կառուցման օրվանից այն չի վերանորոգվել, կատարվել են միայն փոսալցման և արտաքին հարդարման աշխատանքներ:
Ասֆալտի վրա առաջացած փոսերը վտանգավոր էին դարձրել ինչպես տրանսպորտային միջոցների այնպես էլ կամրջի համար: Բեռնված բեռնատարներն ընկնելով փոսերը ցնցում էին ամբողջ կամուրջը:
Ամեն տարի մայիսի 28-ին Սարդարապատի հուշահամալիրում կայանալիք տոնակատարության առիթով ավտոճանապարհի ծածկույթի վերանորոգում էր իրականացվում, փոսալցուների տեսքով, սակայն այս տարի կամուրջի երթևեկելի մասի քայքայված ասֆալտը չդիմակայեց մինչև տոնակատարություն և հրատապ լուծում պահանջեց:
Կամրջի վերանորոգումն իրականացվում է կառավարության որոշմամբ Արմավիրի մարզին հատկացված <<հրատապ խնդիրներ>> – ի լուծման ծրագրի շրջանակներում: Կամրջի հիմնանորոգման համար ներդրվել է 150 մլն դրամ և նորգման աշխատանքները իրականացնում է Արմավիր Ճանշին ընկերությունը:
Ընկերության տնօրեն Արամայիս Դավթյանի խոսքով կամուրջն ամբողջովին քայքայվել էր և երթևեկությունն անհնարին էր դարձել: Ստեղծված էր վթարային իրավիճակ, անհրաժեշտ էր կապիտալ վերանորոգում:
Կամուրջը, որը արմավիրցիներն անվանում են <<Կարմիր կամուրջ>> միջպետական նշանակության ունի և ուղեանց է նաև Երևան–Արմավիր դեպի Մարգարա Թուրքիայի հետ սահմանային անցակետ:
Վերանորոգման աշխատանքների ցանկում բացի երթևեկելի մասի ասֆալտապատումից ներառված են նաև մայթերի ասֆալտապատումը, քայքայված երկաթբետոնե սալիկներ փոխումը:
Կամրջի ամրացման աշխատանքներ չեն իրականանցվի, Արամայիս Դավթյանը հավաստում է որ, կամուրջը իր ամրությամբ գտնվում է լավ վիճակում:
Կամրջի հիմնանորոգման աշխատանքները սկսվել է ապրիլի 25-ից, կավարտվի մայիսի 25-ին :