Նկարչական մրցույթ-ցուցահանդես
Ապրում եք Արարատի կամ Արմավիրի մարզու՞մ, 10-16 տարեկա՞ն եք, սիրում եք նկարե՞լ, ուրեմն այս հնարավորությունը ձեզ համար է։ Միացեք մեր միջոցառումներին մինչև սույն թվականի մայիսի 21-ը և [email protected] էլ-հասցեին ուղարկեք «Ջուրը կյանք է, ամեն կաթիլը թանկ է» խորագրին համահունչ ձեր աշխատանքների (առավելագույնը երեք աշխատանք) էլեկտրոնային տարբերակները (աշխատանքի լուսանկարի տեսքով)։ Լավագույն աշխատանքները կցուցադրվեն հունիսի 5-ին Արարատի մարզի Վեդի քաղաքում կայանալիք ցուցահանդեսին։
Խնդրում ենք ծանոթանալ մրցույթին մասնակցության կանոններին՝
• Նկարները պետք է չգերազանցեն A-3 ֆորմատը և նվիրված լինեն ջրին և դրա կարևորությանը
• Նկարին պետք է կցել մի ամփոփում, որում նշված լինի ձեր անունը, տարիքը, համայնքը, առկայության դեպքում՝ կրթօջախը, ուսուցչի անուն-ազգանունը և առկայության դեպքում՝ էլեկտրոնային հասցեն, նկարի անվանումը և դրա հակիրճ նկարագիր-բացատրությունը։ Նամակում չմոռանաք նաև նշել ձեր հեռախոսահամարը։
Նկարները կգնահատի երեք հոգուց կազմված անկախ ժյուրին։ Երեք լավագույն նկարների հեղինակները կստանան մրցանակներ։ Գնահատման հիմնական չափանիշը արծարծվող թեմային հեղինակի ունեցած ստեղծագործական մոտեցումն է։ Բոլոր մասնակիցների նկարները կցուցադրվեն Վեդի քաղաքում սույն թվականի հունիսի 5-ին կազմակերպված հատուկ միջոցառմանը, որի ընթացքում միջոցառման մասնակիցների կողմից կընտրվի նաև 4-րդ մրցանակակիրը։ Մրցույթին մասնակցած աշխատանքների կրկնօրինակները կօգտագործվեն Ջրային ռեսուրսների մասնակցային և արդյունավետ օգտագործում» ծրագրի իրականացման ընթացքում մշակվող տեղակատվական և կրթական նյութերում։
Նկարչական-մրցույթ ցուցահանդեսը կազմակերպվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) կողմից ֆինանսավորվող «Ջրային ռեսուրսների մասնակցային և արդյունավետ օգտագործում» ծրագրի կողմից և «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ընկերության հետ համագործակցությամբ իրականացվող՝ «Ջուրը կյանք է, ամեն կաթիլը թանկ է» խորագրով միջոցառումների շրջանակում։
«Ջրային ռեսուրսների մասնակցային և արդյունավետ օգտագործում» ծրագրի թիմն ակնկալում է ձեր ակտիվ մասնակցությունը։