«ԱԼՏ» Հեռուստաընկերությունը «COVID-19․ Քաղաքացիական հասարակության ճկունություն և կայունություն» ծրագրի շրջանակներում մեկնարկել է իր գործողությունները։
Ծրագրի շրջանակներում հեռուստաընկերությունը կպահպանի ֆինանսական կայունությունը, որը հնարավորություն կընձեռի հասարակությանը մատուցելու որակյալ մեդիա արտադրանք։
«COVID-19․ Քաղաքացիական հասարակության ճկունություն և կայունություն» ծրագիրը տարածաշրջանային նախագիծ է Այրեքս Եվրոպայի (ներկայումս՝ «Հավասար Իրավունքներ և Անկախ Մեդիա» ERIM)-ի և «Մարդու իրավունքների տուն Երևան»-ի (ՄԻՏ Երևան, HRHY) կողմից, Եվրոպական միության ֆինանսավորմամբ (ԵՄ, EU)։
Ծրագրի նպատակն է՝ աջակցել քաղաքացիական հասարակության կազմակերպություններին, անկախ ակտիվիստներին և անկախ լրատվամիջոցներին շարունակելու իրենց գործունեությունը COVID-19 համավարակի ընթացքում և դրանից հետո:
«ԱԼՏ» Հեռուստաընկերությունը համավարակի բռնկումից հետո իր հրապարակումներում անդրադարձել է համավարակի պատճառով տուժած բնագավառներին և խոցելի խմբերին, մասնավորապես՝ գյուղատնտեսական արտադրանքի և արտահանման խնդիրներին, արտակարգ դրության պայմաններում խոցելի խմբերի խնդիրներին։
«COVID-19․ Քաղաքացիական հասարակության ճկունություն և կայունություն» ծրագրի շրջանակներում «ԱԼՏ» Հեռուստաընկերությունը հնարավորություն կունենա աշխատակիցներին վճարելու աշխատավարձ, ինչը կապահովի ընկերության բնականոն գործունեությունը, ինչպես նաև լսարանին անաչառ ու օբյեկտիվ տեղեկատվություն տալու հնարավորությունը։ Ծրագրի տևողությունը 14 ամիս է՝ 2021 թվականի հունվարի 11-ից մինչև 2022 թվականի փետրվարի 28-ը։